Sezam Doors-ը շուկայում գործում է 2012 թվականից և արդեն դարձել է բարձրորակ դռների և ոճային լուծումների համբավ ունեցող խանութ։ 2025 թվականին նրանք մեզ վստահեցին իրենց բրենդը վերակերտելու առաքելությունը։
Մենք ստեղծեցինք ժամանակակից բրենդային ինքնություն, գրավիչ սոցիալական մեդիայի բովանդակություն և դինամիկ գովազդային արշավ՝ ընդգծելու ոչ միայն դռների, այլ նաև պաստառների, լամինատների, սալիկների և ջահերի լայն տեսականին։ Հաճախորդները սկսեցին ակտիվորեն արձագանքել հրապարակումներին, կիսվել բովանդակությամբ և այցելել խանութ։
Այսօր Sezam Doors-ը ոչ միայն առաջարկում է որակյալ և գեղեցիկ դռներ, այլ նաև ամբողջական ինտերիերային լուծումներ՝ վստահելի և ժամանակակից բրենդի միջոցով, որտեղ յուրաքանչյուր հաճախորդ կարող է գտնել իր նախագծի համար անհրաժեշտ ամեն ինչ։