DeltaMotors
Ketik Agency-ի ստացված նախագծերից մեկը Deltamotors ավտոսպասարկման կենտրոնն է։
Այս նախագծի շրջանակում մենք մշակել ենք բրենդինգի լուծումներ, ստեղծել գրավիչ սոցիալական մեդիայի բովանդակություն և իրականացրել գովազդային արշավներ՝ ընդգծելու ընկերության ծառայությունների որակը և հուսալիությունը։
Մեր ռազմավարական մոտեցումը հնարավորություն տվեց Deltamotors-ին դառնալ ճանաչելի և վստահելի ավտոսպասարկման կենտրոն, ինչպես նաև ընդլայնել հաճախորդների բազան։
Գյումրիում գործող Deltamotors-ը մասնագիտացած է բարձրորակ ավտոսպասարկման մեջ՝ ապահովելով մեքենաների անխափան աշխատանքը և հաճախորդների վստահությունը։ Շնորհիվ մասնագիտական թիմի և ժամանակակից մոտեցումների՝ ընկերությունն արդեն այն վայրն է, որտեղ վարորդները ստանում են վստահելի սպասարկում և երկարաժամկետ աջակցություն։