Corners Travel-ը հանդիսանում է Ketik Agency-ի սեփական նախագիծը։ Այն ստեղծվել է որպես մի հարթակ, որի նպատակն է բացահայտել Հայաստանի գեղեցկությունները և մատչելի դարձնել ճանապարհորդությունը բոլորի համար։
Մինչ այժմ Corners Travel-ի միջոցով իրականացվել են բազմաթիվ հետաքրքիր ուղևորություններ՝ դեպի Հայաստանի տարբեր անկյուններ։ Յուրաքանչյուր ուղևորություն ոչ միայն ճանաչողական է, այլ նաև միտված է համայնքային կապերի ամրապնդմանը և նոր փորձառությունների ստեղծմանը։
Այսօր էլ մենք շարունակում ենք կազմակերպել բազմազան ուղևորություններ՝ նպաստելով ինչպես ներքին տուրիզմի զարգացմանը, այնպես էլ մեր մասնակիցների անձնական փորձառությունների հարստացմանը։

