Ի՞նչ է OKR-ն , ինչի համար է, ինչպես է աշխատում
OKR-ի սահմանումը
OKR (Objectives and Key Results) ստեղծված է՝ նպատակները հստակեցնելու և դրանց հասնելու իրական արդյունքը չափելու համար։
Այն օգնում է կազմակերպություններին․
- հասկանալ՝ որոնք են առաջնային նպատակները,
- ամբողջ թիմին ուղղել նույն ուղղությամբ,
- գնահատել ոչ թե գործողությունները, այլ ստացված արդյունքները։
OKR-ը կարելի է համարել կազմակերպության ռազմավարական կոմպասը։

1. Objective – Նպատակ
Objective-ը պետք է լինի․
- ոգեշնչող,
- հստակ,
- որակական,
- փոփոխություն բերող և հավակնոտ։
Օրինակ Objective:
Բարձրացնել հաճախորդների բավարարվածությունը և ուժեղացնել բրենդի վստահությունը։
Այս նպատակը ուղղություն է տալիս, առանց թվային չափման։
2. Key Results – Հիմնարար արդյունքներ
Key Result-երը այն չափելի ցուցանիշներն են, որոնք հաստատում են՝ հասե՞լ ենք նպատակին, թե ոչ։
KR-երը պետք է լինեն․
- քանակական,
- չափելի,
- հստակ,
- ժամկետով։
Օրինակ Key Results:
KR1: Բարձրացնել CSAT-ը 82%-ից մինչև 90%։
KR2: Բարձրացնել 24-ժամյա խնդիրների լուծման տոկոսը 50%-ից մինչև 80%։
KR3: Հավաքել առնվազն 300 դրական կարծիք առցանց հարթակներում։
3. OKR-ի կառուցվածքը
OKR-ը միշտ բաղկացած է երկու մասից․
- Objective – ո՞ւր ենք ուզում հասնել
- Key Results – ի՞նչ չափելի արդյունքներ ցույց կտան, որ հասել ենք
OKR-ի առանձնահատկությունները
- Չափվում են արդյունքները, ոչ թե կատարած աշխատանքը։
- Տեղեկատվությունը թափանցիկ է․ թիմերը տեսնում են իրար OKR-երը։
- Ընտրվում են միայն իսկապես կարևոր 3–5 նպատակներ։
- KR-երը պետք է լինեն դժվար, բայց իրատեսական․ սովորաբար դրանց 70%-ն է ամբողջությամբ կատարվում։
OKR-ի ժամանակաշրջանները
- Տարվա OKR-եր՝ ռազմավարական մակարդակ
- Եռամսյակային OKR-եր՝ օպերացիոն մակարդակ
Քանի OKR պետք է ունենա կազմակերպությունը
Սովորաբար․
- Ընկերությունը՝ մոտ 3 հիմնական Objective
- Բաժինները՝ յուրաքանչյուր Objective-ի համար 2–4 Key Result
- Աշխատողները՝ 1–2 Objective
OKR-ի նպատակը քանակը չէ, այլ կենտրոնացումը։
Ինչու OKR-ը համարվում է արդյունավետ մեթոդ
OKR-ը նպաստում է․
- թիմերի համադրմանը և միասնական ուղղության ձևավորմանը,
- ավելորդ աշխատանքի կրճատմանը,
- պատասխանատվության բարձրացմանը,
- զգալի ու չափելի փոփոխությունների իրականացմանը։
Այս մեթոդը կիրառում են աշխարհի առաջատար ընկերությունները՝ Google, Intel, Netflix, LinkedIn, Amazon։
