Մենք մարքեթինգային ընկերություն ենք, որը մեկ տարվա ընթացքում օգնել է բազմաթիվ բրենդների աճել, ճանաչում ստանալ և դառնալ ավելի ազդեցիկ։

Change Language

2026-ին՝ Meta-ի AI-ը մարդկանց կփոխարինի գովազդների ստեղծման գործընթացում

ai vs meta humans ads facebook

Meta-ն (Facebook և Instagram) հայտարարել է, որ մինչև 2026 թվականի վերջ պլանավորում է ամբողջությամբ ավտոմատացնել գովազդների ստեղծման գործընթացը՝ օգտագործելով արհեստական բանականություն։

Նոր համակարգը թույլ կտա, որ գովազդները՝ պատկերներ, տեսանյութեր և տեքստեր, ամբողջությամբ ստեղծվեն AI-ի միջոցով՝ հիմնվելով միայն բրենդի տրամադրած նյութերի և բյուջեի վրա։

AI-ն ոչ միայն կստեղծի գովազդային բովանդակությունը, այլև ինքնուրույն կկատարի օպտիմալիզացիա՝ ըստ նպատակների, թիրախային լսարանի, հետաքրքրությունների և գտնվելու վայրի։

Meta-ի նպատակն է նվազեցնել մարդկային միջամտությունը գովազդային գործընթացներում՝ ապահովելով ավելի արագ, ճշգրիտ և արդյունավետ արդյունքներ։