Մենք մարքեթինգային ընկերություն ենք, որը մեկ տարվա ընթացքում օգնել է բազմաթիվ բրենդների աճել, ճանաչում ստանալ և դառնալ ավելի ազդեցիկ։

Change Language

Մենք ունեցել ենք շատ հետաքրքիր և արդյունավետ համագործակցություն Lucy’s Fashion-ի հետ։  Մեզ է վստահվել  ամբողջական բրենդային ու դիզայներական գործընթացը՝ սկսած լոգոյի ստեղծումից, մինչև այցեքարտերի, վահանակների և այլ վիզուալ նյութերի դիզայնը։ Կարևոր է նշել, որ սոցիալական մեդիայի կառավարմամբ զբաղվում են Ketik Agency-ի մասնագետներից մեկը՝ Միլենա Հարությունյանը անհատական նախագծի շրջանակներում։

Բացի Lucy’s Fashion-ից, մենք նաև աշխատել ենք Lucy’s Beauty and More գեղեցկության սրահի հետ։ Այստեղ ևս վստահվել են այցեքարտերի դիզայնը և այլ տեսանելի նյութերի ստեղծումը, ապահովելով համահունչ բրենդային ոճ երկու նախագծերի համար։

Այս համագործակցությունը թույլ է տվել Lucy-ին ամբողջությամբ ընդգծել իր յուրահատուկ ոճն ու մատուցվող ծառայությունների որակը, իսկ մեր թիմը ապահովել է պրոֆեսիոնալ և համապարփակ դիզայնային լուծումներ։