Zemlyanka ռեստորան Կետիկի լավագույն գործընկերներից մեկն է։
Ռեստորանը գործում է 2019 թվականի հոկտեմբերից, իսկ դրա բիզնես էջերը մեր թիմը վարում է 2024 թվականի հունիսից։
Այս ընթացքում մենք կատարել ենք ռեստորանի լոգոյի գունային թարմացում և մշակել ու իրագործել սոցիալական ցանցերի կոնտենտ ռազմավարություն։
Zemlyanka-ն առանձնանում է իր ջերմ և հյուրընկալ մթնոլորտով, ավանդական և ժամանակակից խոհանոցի համադրությամբ, յուրօրինակ ինտերիեր դիզայնով, ինչպես նաև կենդանի երաժշտությամբ լի արտաքին և ներքին տարածքներով։ Մեր մշակած կոնտենտ ռազմավարությունը և գրավիչ վիզուալ լուծումները նպաստել են բրենդի ճանաչելիության բարձրացմանը, սոցիալական ցանցերում ներկայության ուժեղացմանը և հաճախորդների ավելի մեծ վստահությանը։