Ketik Agency-ի հետ համագործակցությունը դարձավ վճռորոշ քայլ Dream Motors -ի համար։ Շուկա մուտք գործելու պահից մեզ վստահվեց բրեդի ներկայացումը։ Մենք մշակեցինք վիզուալ ոճը, ստեղծեցինք սոցիալական մեդիայի էջերը և իրականացրեցինք գովազդային արշավներ՝ նպաստելով արագ ճանաչելիության աճին։
Շատ կարճ ժամանակում Dream Motors-ի սոցիալական էջերում հրապարակումները գրանցեցին հազարավոր դիտումներ և հավանումներ, ստացան հարյուրավոր հաղորդագրություններ։ Սոցցանցերում բարձր ներգրավվածությունը, ինչպես նաև նոր հաճախորդների հոսքը նպաստեցին վաճառքների զգալի աճին և ընկերության արագ դիրքավորմանը, որպես վստահելի և նորարարական ավտոներմուծման կենտրոն։
Այսօր Dream Motors-ը առաջարկում է մեքենաների ներմուծում ԱՄՆ-ից, Եվրոպայից և այլ երկրներից՝ ապահովելով բարձր որակ և վստահություն։ Ընկերությունը դարձել է հուսալի գործընկեր բոլորի համար, ովքեր ցանկանում են ձեռք բերել ավտոմեքենա միջազգային շուկաներից։